Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.

00 OO 000 համարանիշը աճուրդով վաճառվեց 121 միլիոն դրամով

261
Երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ., 00:30
00 OO 000 համարանիշը աճուրդով վաճառվեց 121 միլիոն դրամով

Զրոներով պետհամարանիշը վաճառվել է 121 մլն դրամով: Այս կապակցությամբ լրագրող, հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «00 OO 000 համարանիշը աճուրդով վաճառվեց 121 միլիոն դրամով:
Իհարկե հետաքրքիր է, թե ով է «Գոլդ համարներով золотой мальчик-ը», որ պատրաստ է 300 հազար դոլար տալ պետհամարանիշի համար:
Բայց նշեմ, որ ողջունելի քայլ է: Կարող էր ծախսել, օրինակ կազինոների, թմրանյութերի, ծախու կանանց վրա, բայց գերադասել է երկրի բյուջեն լցնել:
Պետությունը պետք է շատ այսպիսի «գոլդ համարանիշներ» թողարկի և վաճառի աճուրդի միջոցով թանկով՝ օգտագործելով մարդկային փառամոլությունը:
Պորճերին թողած խեղճ խոպանչիների հետևից է ընկել: Սա ոսկե հանք է, Շուրա, սղոցեք:
Հ.Գ. Ամենծիծաղելին կլինի այն, որ պարզվի տղամարդ չէ, կին է: Բայց մեքենան մի տեսակ արական ֆետիշների ցանկից է»: