Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.

«Վաղը ի՞նչ կլինի, վաղը կերևա». Փաշինյան

173
Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ., 23:48
«Վաղը ի՞նչ կլինի, վաղը կերևա». Փաշինյան

France 24-ի թղթակից Մարկ Պերելման հարց հղեց վարչապետ Փաշինյանին. «Ռուսական ռազմական բազա կա Հայաստանի տարածքում: Արդյոք մտադի՞ր եք այն փակել և արդյոք Դուք պատրաստվո՞ւմ եք դուրս գալ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն պատասխանեց հետևյալը. «Գիտեք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մասնավորապես՝ 2021 թվականին, 2022 թվականին, և դա էլ չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Եվ հետևանքը գործնականում այն է, որ գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Վաղը ի՞նչ կլինի, վաղը կերևա:

Բազան Հայաստանում է գտնվում ոչ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում: Դա լրիվ ուրիշ պայմանագրային հարթություն է, և այդ հարթությանը վերադառնալու առիթ չենք ունեցել»: