Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Արդեն միջազգային ինստիտուտն է փաստում ներկա իշխանության` հօգուտ Ադրբեջանի գործելը». Քրիստինե Վարդանյան

1180
Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ., 23:30
«Արդեն միջազգային ինստիտուտն է փաստում ներկա իշխանության` հօգուտ Ադրբեջանի գործելը». Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցեղասպանության կանխարգելման միջազգային ինստիտուտն Lemkin Institute for Genocide Prevention անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական պահանջների հիմնավորմանը:
Սա անօրինակ խայտառակություն է, երբ ոչ միայն ամբողջ ընդդիմությունը, այլ նաև արդեն միջազգային ինստիտուտը փաստում է ներկա իշխանության՝ հօգուտ Ադրբեջանի գործելը:
Փետրվարի 23-ին ինստիտուտը հայտարարություն է տարածել, որտեղ բառացի ասվում է. «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից շարունակվող սպառնալիքները՝ Լեմկինի ինստիտուտը մտահոգված է Հայաստանի կառավարության վերջին գործողություններով։ Այս գործողությունները ներառում են Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունները և մշակութային նշանակալից խորհրդանիշների օգտագործումը, ինչպիսիք են Արարատ լեռան անունը և զինանշանը, ազգային օրհներգի փոփոխությունները և «Հայոց պատմություն» առարկայի դասավանդման առաջարկվող փոփոխությունը։ Նման առաջարկները տագնապի հիմք են հանդիսանում, քանի որ դրանք կարող են ուժեղացնել նախագահ Ալիևի ներկայիս քարոզարշավը և ակամա ամրապնդել նրա կողմից առաջ քաշվող գաղափարները»:
Հղումը և այս հատվածն անգլերենով՝ մեկնաբանություններում: