Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.

Դատարանը մերժել է Գագիկ Խաչատրյանի՝ վիրահատության նպատակով արտերկիր մեկնելու վերաբերյալ միջնորդությունը

149
Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ., 20:18
Դատարանը մերժել է Գագիկ Խաչատրյանի՝ վիրահատության նպատակով արտերկիր մեկնելու վերաբերյալ միջնորդությունը

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արտերկիր չի մեկնի վիրահատության նպատակով։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մերժել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ վիրահատության նպատակով արտերկիր մեկնելու թույլտվության վերաբերյալ՝ պաշտպանի միջնորդությունը։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ միջնորդության քննությունը կայացել է այսօր՝ Գագիկ Խաչատրյանի բացակայության պայմաններում, քանի որ վերջինս ի վիճակի չի եղել ներկա գտնվելու դատական նիստում և, թեև դատախազն առարկել է, միջնորդությունը քննվել է առանց Խաչատրյանի։
Դատարանը որոշել է մերժել միջնորդությունը։