Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ի՞նչ է սա, եթե ոչ հրավերք ալիևին». Կարապետ Պողոսյան

170
Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ., 16:48
«Ի՞նչ է սա, եթե ոչ հրավերք ալիևին». Կարապետ Պողոսյան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում թուրքական կառավարիչ նշանակվածը ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախ շեշտում է, որ ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ էքսպանսիայի, ապա հայտարարում, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, միաժամանակ ՌԴ-ին ձեռնոց նետում, մեղադրում Հայաստանի ինքնիշխանության խառնվելուն և ժողովրդի անունից սպառնում։
Այս ամենին զուգահեռ, ձեռաց հետ էլ, ամբողջ բոլուկով սրում հակառուսականություն և ամեն կերպ Ներքին Հանդի դեպքերը բարդում ռուսների վրա։
Ի՞նչ է սա, եթե ոչ հրավերք ալիևին և կանաչ լույս՝ իր կողմից խաչմերուկի վերածած Հայաստան»:

Աղբյուրը`   Կարապետ Պողոսյան