Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.

«Շարունակո՞ւմ եք Նիկոլին իրավունք տալ` հայրենիք հանձնել». Նաիրի Հոխիկյան

189
Շաբաթ, 24 փետրվարի, 2024 թ., 00:54
«Շարունակո՞ւմ եք Նիկոլին իրավունք տալ` հայրենիք հանձնել». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ամեն անգամ, երբ խոսում եմ Ադրբեջանի կողմից պատերազմի վտանգի և մեր առաջնագծի քողարկման, կահավորման անհրաժեշտության մասին, նիկոլական մասսան և նրանց քարոզչամեքենան միանգամից սկսում են աղաղակել, թե խուճապ եմ տարածում, 5-րդ շարասյուն եմ և նման հիմարություններ։
Հիմա ֆրանսիական France24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը բառացիորեն ասել է հետևյալը. «Բաքուն այսօրվա Հայաստանը համարում է արևմտյան Ադրբեջան և պատրաստվում է հարձակում Հայաստանի վրա»։
Հարց Նիկոլի անվերապահ հետևորդներին՝ սա՞ էլ է խուճապ տարածել և 5-րդ շարասյուն, թե՞ Նիկոլին շարունակում եք իրավունք տալ հայրենիք հանձնել»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան