Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ.

«Ինչո՞ւ ընտրողներին չէիք ասում, որ տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է». Ոսկան Սարգսյան

129
Երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ., 15:00
«Ինչո՞ւ ընտրողներին չէիք ասում, որ տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի ավագանու նիստում, հասարակական տրանսպորտի թանկացման նախագծի քննարման ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է՝ չի կարող 30 տարի տրանսպորտի գինը նույն մնալ։ Երևանի ավագանու վերջին ընտրություններից առաջ այդ մասին չգիտեի՞ք, ինչո՞ւ ընտրողներին չէիք ասում, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է։ Բա ասում էիք՝ ասեք՝ կանեք, ձեզ ո՞վ է ընտրողներից տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու պատվիրան տվել։ Ձեր մեծ պարգևավճարների գումարներ տվեք հասարակական տրանսպորտի սակագնի սուբսիդավորմանը»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան