Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ.

«ՀՀ քաղաքացիների 95,7%-ը պատրաստակամություն է հայտնել հավանական պատերազմի դեպքում պայքարել հանուն Հայրենիքի». Րաֆֆի Ասլանյան

144
Չորեքշաբթի, 14 փետրվարի, 2024 թ., 01:06
«ՀՀ քաղաքացիների 95,7%-ը պատրաստակամություն է հայտնել հավանական պատերազմի դեպքում պայքարել հանուն Հայրենիքի». Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այսօր դարձյալ չկահավորված, անպաշտպան մարտական հենակետում հակառակորդի հարձակման հետևանքով ունենք չորս զոհեր և վիրավոր։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարում են, որ «հատուցում» գործողություն է իրականացվել։ Հարգելի հայրենակիցներ, որքա՞ն կարելի է հատուցել ՀՀ անճարակ, անբարոյական իշխանության պատճառով, կա՞ արդյոք հատուցման այդ սահմանը։ Իսկ վերջերս՝ հարցումների ընթացքում ՀՀ քաղաքացիների 95,7%-ը պատրաստակամություն է հայտնել հավանական պատերազմի դեպքում պայքարել հանուն Հայրենիքի։ Մեզ իսկապես գերագույն հրամանատար է պետք, ով իրեն պատասխանատու կզգա յուրաքանչյուր զինվորի ու սպայի կյանքի համար, կլինի բանիմաց, գործի գիտակ, ճշմարտախոս, ազդեցիկ, գրագետ, համբերատար, սկզբունքային, հավասարակշռված, հայրենասեր, ազգը չպառակտող, հային չդասակարգող։ Հակառակ պարագայում՝ անընդհատ լինելու ենք գլխիկոր, տեսնելու ենք զոհեր, կորուստներ, երբեմնի հնազանդ Ալիևի աքլորացած կեցվածքը, սպառնալիքները և խոնարհաբար իրագործվող նրա անվերջ պահանջները։ Շուտափույթ պետք է հեռացնել թշնամու հաղթաթուղթը՝ ՀՀ օրվա իշխանություններին»:

Աղբյուրը`   Րաֆֆի Ասլանյան