Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ.

«Ինչո՞ւ ԱԺ-ում չի սկսվում անվստահություն հայտնելու գործընթաց». Նարինե Դիլբարյան

111
Երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ., 14:48
«Ինչո՞ւ ԱԺ-ում չի սկսվում անվստահություն հայտնելու գործընթաց». Նարինե Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ներքին Հանդում զոհեր ունենք և վիրավորներ, Նիկոլ Փաշինյանը պատասխան տալո՞ւ է, թե ինչո՞ւ է իր կրքոտ հարցազրույցներից հետո՝ խաղաղութուն բառի բազմակի կրկնություններով՝ ի հակառակ իրական բազում փաստերի, Ադրբեջանը հատուցումներ կազմակերպում, իսկ ռազմական գործողությունների կազմակերպական խուռն մակարդակի և կենտրոնից հրամաններ ձևավորելու անկարողության պատճառով, մենք ծանրագույն կորուստներ ենք կրում, սա իր քաղաքական գծի արդեն ոչ թե փուլային, այլ փաթեթային տապալումն է, քաղաքական ու քաղաքացիական արձագանք է պետք, ինչո՞ւ ԱԺ-ում չի սկսվում անվստահություն հայտնելու գործընթաց, եթե չի հաջողում, ապա երկրորդ քայլը մանդատների վայր դնումն է քաղաքացիական համախմբում ձևավորող, իսկ անգործունեությունը կամ սոսկական խոսքերը նոր զոհերի են հանգեցնելու և պետության կազմաքանդման, ու հարկերը կհավաքեն արդեն այլ պետության համար․․․․»:

Աղբյուրը`   Նարինե Դիլբարյան