Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ.

Գիշերվա հարձակումն Ադրբեջանի ՊՆ-ն անվանել է «Հատուցում»

113
Երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ., 10:54
Գիշերվա հարձակումն Ադրբեջանի ՊՆ-ն անվանել է «Հատուցում»

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ներքին Հանդի ուղղությամբ գիշերը գործողություն են իրականացրել: Նրանք անգամ անուն են դրել այդ սադրանքին՝ «Հատուցում»՝ հավելելով, որ ոչնչացրել են բնակավայրի մոտ գտնվող ՀՀ ԶՈՒ մարտական դիրքը:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:

Հիշեցնենք՝ նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե իբր Հայաստանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և որ իրենք մեկ վիրավոր ունեն: