Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ.

«Ըստ ՀՀ Հայրենիքի գողի աշխատակազմի` ինչ էլ անեն, մենք մեզ խաղաղ ենք զգալու». Էդգար Ղազարյան

161
Չորեքշաբթի, 14 փետրվարի, 2024 թ., 00:36
«Ըստ ՀՀ Հայրենիքի գողի աշխատակազմի` ինչ էլ անեն, մենք մեզ խաղաղ ենք զգալու». Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպված վոլեյբոլի սիրողական առաջնությունը, առաջին կին ժամկետային զինծառայողի զորակոչը, բարձրագույն սպայական կազմի ատեստավորումը, Ֆրանսիայից ձեռք բերված ավտոմեքենաները, ցավոք, դեռ չեն տվել ցանկալի արդյունքը։ Ադրբեջանը փորձում է շեղել մեզ խաղաղության օրակարգից։ Ինչ էլ անեն, մենք մեզ խաղաղ ենք զգալու և շարունակելու ենք խաղաղության մեր օրակարգը։
ՀՀ Հայրենիքի գողի աշխատակազմ»:

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան