Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ.

Փաշինյանը որոշել է «մարդահամար» անցկացնել ՔՊ-ում. «Հրապարակ»

87
Երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ., 09:30
Փաշինյանը որոշել է «մարդահամար» անցկացնել ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ ակտիվի վերջին նախաձեռնող խմբի նիստին քննարկվել է կուսակցության զարգացման ռազմավարությունը և հրահանգվել է լրջորեն զբաղվել կուսակցական անդամավճարների հավաքագրմամբ։
Մեր աղբյուրը վստահեցնում է, որ խնդիրը գումարը չէ, այլ հասկանալը, թե իրականում որքան մարդ է իրենց հետ, որքանն է պատրաստ՝ թեկուզ սիմվոլիկ, հազարական դրամ փոխանցել կուսակցությանը:

Նիկոլ Փաշինյանը թերևս հասկացել է, որ ՔՊ-ի շարքերը նոսրանում են, և որոշել է նման ճանապարհով յուրօրինակ «մարդահամար» անցկացնել ՔՊ-ում։ Հիշեցնենք, որ շարքային քաղաքացիների համար կուսակցական անդամավճարը տարեկան հազար դրամ է, իսկ 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողները եկամտի 3 տոկոսի չափով են անդամավճար մուծում»: