Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ.

Թբիլիսիում անվանափոխել են Գաբրիել Սունդուկյանի անվան փողոցը

156
Երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ., 20:30
Թբիլիսիում անվանափոխել են Գաբրիել Սունդուկյանի անվան փողոցը

Թբիլիսիի Գաբրիել Սունդուկյանի անվան փողոցը անվանափոխվել է սակրեբուլոյի (ավագանի) 2023 թվականի օգոստոսի 25-ի հրամանով։ Չուղուրեթի թաղամասում հայ ականավոր դրամատուրգ, հասարակական գործիչ Գաբրիել Սունդուկյանի անվան փողոցը անվանակոչվել է լեզվաբան Թամազ Գամկղրելիձեի անունով։ Փոխանցում է Aliq.ge-ն։ Օգտատեր Նոդար Չխաիձեն ֆեյսբուքյան իր էջում ուշադրություն հրավիրելով որոշման վրա՝ մասնավորապես գրել է․ «19-րդ դարի վրացական թատրոններում Սունդուկյանի պիեսների հիման վրա բերամդրվող ներկայացումներ էին, և այն ժամանակվա վրացի բոլոր հայտնի դերասանները խաղում էին ու հարգում նրան։ 19-րդ դարի վրացական թատրոնն առանց Սունդուկյանի գոյություն չունի։ Սունդուկյանը վրաց-հայկական հարաբերությունների կարևոր պատմությունն է։ Նման ընդհանուր մշակութային պատմությունների վրա սովորում են ժողովուրդների միջև հարաբերությունները»։