Երևան`   -2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ.

Էլեկտրաէներգիայի` 4 ժամից ավելի վթարային անջատման դեպքում սպառողին ՀԷՑ-ը պետք է գումար վճարի

121
Երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ., 19:18
Էլեկտրաէներգիայի` 4 ժամից ավելի վթարային անջատման դեպքում սպառողին ՀԷՑ-ը պետք է գումար վճարի

էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման ժամկետների խախտման դեպքում սպառողներին վճարվող տույժերի վերաբերյալ:Այս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:Սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման դեպքում ՀԷՑ ՓԲԸ-ն այն պարտավոր է վերականգնել ընդհատման պահից ոչ ուշ, քան՝

քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝ 4 ժամում,
գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝ 8 ժամում,
քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս՝ 12 ժամում

Բաշխողը վճարում է տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2,500 դրամը։ Բաշխողը տույժ չի վճարում, եթե խախտումը հետևանք է ֆորս մաժորի։