Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ.

«Երևանյան լճի տարածքի` գրեթե 3 միլիոն արժեցած զուգարանի իրական արժեքը 600 հազար դրամ է». Արթուր Չախոյան

142
Երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ., 17:48
«Երևանյան լճի տարածքի` գրեթե 3 միլիոն արժեցած զուգարանի իրական արժեքը 600 հազար դրամ է». Արթուր Չախոյան

Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնած «Երևանը և կոռուպցիան» խորագրով աշխատանքային քննարկման ժամանակ բլոգեր Արթուր Չախոյանը
փաստարկված ներկայացրեց Երևանում իր արձանագրած կոռուպցիոն դեպքերը:
Նա լուսանկարներով ցույց տվեց Երևանյան լճի մոտ տեղադրված հասարակական զուգարանը, որի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 2 մլն 657 հազար դրամ։ Աշխատանքները ընդունվել են քաղաքապետարանի կողմից: «Այնինչ սրա տեղը պետք է լիներ մոդուլային երկաթյա զուգարան, բայց մոդուլային զուգարան չկա, ինչը փաստում է կոռուպցիայի մասին, ինչպես որ Մալաթիա-Սեբաստիայի նստարանները, երբ քաղաքապետարանը պատվիրում է մեկ բան, տեղադրում են մեկ այլ բան, ու դա գալիս, ընդունում են»,- ասաց Չախոյանը՝ հավելելով, որ իր հաշվարկներով, փաստացի տեղադրված զուգարանի իրական արժեքը 500-600 հազար դրամ է:

Չախոյանն ապացույցներով ներկայացրեց նաև նմանատիպ կոռուպցիոն դեպքեր Աջափնյակի մանկապարտեզներից, Երևանյան լճի աստիճանահարթակից և այլն:

Նա հավելեց նաև, որ տվյալ աշխատանքների տեխհսկողությունն իրականացրել է «Կնյազյան» ՍՊԸ-ն, այնինչ այս անորակ աշխատանքն ընդունելու համար նա դեռևս մնացել է անպատիժ ու շարունակում է աշխատել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Երևանյան լճի տարածքի` գրեթե 3 միլիոն «արժեցած» զուգարանի իրական արժեքը 600 հազար դրամ է». Արթուր Չախոյան