Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ.

Երևանը Բաքվին է հանձնել Մռավի լեռնաշղթայի շուրջ ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան

116
Երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ., 10:54
Երևանը Բաքվին է հանձնել Մռավի լեռնաշղթայի շուրջ ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան

Հայկական կողմն Ադրբեջանին է ներկայացրել Արցախի ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան։
Ըստ ադրբեջանական ANAMA ականազերծման ծառայության՝ ներկայացված թղթերը հիմնականում բաղկացած են Քարվաճառի Մռավի լեռնաշղթան շրջապատող ականապատ դաշտերի գրառումներից։
Այնուամենայնիվ, ANAMA-ն հայտնում է, որ «նշված տվյալները չեն համընկնում իրական ականապատ դաշտերի հետ. կոորդինատները սխալ են ու անօգուտ»: