Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ.

«Ս. Հովհաննիսյանի թույլ տված` մի քանի «շատ թեթև վրիպակներ»». Արման Մալոյան

177
Կիրակի, 11 փետրվարի, 2024 թ., 17:18
«Ս. Հովհաննիսյանի թույլ տված` մի քանի «շատ թեթև վրիպակներ»». Արման Մալոյան

Պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը գրում է. «Նորից «Հայոց պատմություն - 7» դասագրքում Ս. Հովհաննիսյանի թույլ տված մի քանի «շատ թեթև վրիպակներ»:
Եվ այսպես. «Երկաթի օգտագործումը հանգեցրեց երկաթե գութանների կիրառմանը, ինչը հնարավորություն տվեց հերկել բազմաթիվ չօգտագործված հողատարածքներ» (էջ 48, Վանի թագավորության տնտեսությունը): «Ոռոգելի տարածքների վարն ու հերկը կատարվել են երկաթե խոփ ունեցող արորներով» (էջ 68, Երվանդական Հայաստանի տնտեսությունը): «Հեղաշրջիչ նշանակություն ունեցավ արորին փոխարինած գութանը, որի ամուր երկաթյա խոփը թույլ էր տալիս հեշտությամբ մշակել նախկինում չմշակվող խոպան հողերը» (171-172, Բագրատունյաց Հայաստանի տնտեսությունը և քաղաքները): Պ-ն Հովհաննիսյան, խնդրեմ բացատրեք, ինչպես եղավ, որ Վանի թագավորությունում երկաթե գութաններ էին կիրառում, Երվանդական Հայաստանում՝ «վարն ու հերկը» կատարվում էին երկաթե խոփ ունեցող արորներով, բայց Բագրատունյաց Հայաստանում հեղաշրջիչ նշանակություն ունեցավ արորին փոխարինած գութանը»:

Աղբյուրը`   Արման Մալոյան