Սաուդյան Արաբիան պահանջում է անհապաղ գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
![]() Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն պահանջել է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ կապված Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողություն իրականացնելու՝ Իսրայելի ծրագրերի հետ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել Արաբական լիգային և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրատապ միջոցներ ձեռնարկել Ռաֆահ քաղաքում «ցեղասպանությունը կանխելու» համար, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Սաուդյան Արաբիան զգուշացնում է Ռաֆահին հասցված հարվածի «ծայրահեղ վտանգավոր հետևանքների» մասին: Արտաքին գործերի նախարարությունը քաղաքն անվանել է հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների վերջին ապաստանը, որոնք Իսրայելի ագրեսիայի պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները։ Փետրվարի 9-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց Ռաֆահ քաղաքում լայնածավալ գործողություն սկսելու մտադրության մասին։ Նա բանակին հանձնարարել է բնակչության տարհանման և ՀԱՄԱՍ-ի գումարտակները ոչնչացնելու ծրագիր տրամադրել։ ԱՄՆ Պետդեպարտամենտը կարծում է, որ օպերացիան աղետ կլիներ, եթե իրականացվեր հիմա։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
