Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ.

«Սահմանադրությունը Ռոսիա մոլից գնված հագուստ չէ». Վահան Հովհաննիսյան

121
Ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ., 13:24
«Սահմանադրությունը Ռոսիա մոլից գնված հագուստ չէ». Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ իշխող խմբակցության պատգամավորներից մեկն ասել է, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է փոփոխվի և համարժեք դարձվի այսօրվա իրողություններին (որպես օրինակ մեջբերել է նոր այֆոն գնելը)։
Մեկը չկա՞ր պատգամավորին հուշեր, որ իրողություններն են համապատասխանեցվում Սահմանադրությանը, այլ ոչ Սահմանադրությունը՝ իրողություններին։
Մեկը չկա՞ր հուշեր, որ Սահմանադրությունը Ռոսիա մոլից գնված հագուստ չէ, որ մոդան անցնելիս փոխես և կազմես առավել թրենդային Սահմանադրություն»: