Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Իրանի միջուկային համաձայնագրի խզումը մեծ սխալ էր». Բլինքեն

983
Չորեքշաբթի, 17 հունվարի, 2024 թ., 22:24
«Իրանի միջուկային համաձայնագրի խզումը մեծ սխալ էր». Բլինքեն

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Վաշինգթոնի դուրս գալը 2015 թվականի միջուկային համաձայնագրից մեծ սխալ էր։

Բլինքենն այս հայտարարությունն արել է՝ ելույթ ունենալով Շվեյցարիայում Դավոս-2024 գագաթնաժողովի երկրորդ օրը։

«Դա մեծ սխալ էր»,- ասել է Բլինքենը՝ պատասխանելով 2018 թվականին Իրանի միջուկային գործարքը դադարեցնելու՝ Դոնալդ Թրամփի որոշման մասին հարցին։

The Guardian-ը մեջբերել է նրա խոսքերը, որ ԱՄՆ-ն այժմ այնպիսի վիճակում է, երբ չունի իրեն անհրաժեշտ համաձայնագիրը:

«Սա խորապես ցավալի է»,- հավելել է նա։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն ստորագրվել է 2015 թվականին Իրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական ​​անդամների և Գերմանիայի միջև: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է եկել գործարքից 2018 թվականին, մինչդեռ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Ջո Բայդենն ազդարարե;լ է, որ պատրաստ է երկարաձգել համաձայնագիրը։

Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Իրանի հետ բանակցություններ են վարում 2021 թվականի ապրիլից՝ գործարքը վերականգնելու համար։

Միջուկային համաձայնագիրը փրկելու համար բանակցություններն սկսվել են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում 2021 թվականի ապրիլին: