Դանիան նոր միապետ ունի
![]() Դանիայում տեղի է ունեցել Մարգարեթ II թագուհու՝ գահից հրաժարվելու արարողությունը, ինչի մասին նա անսպասելիորեն հայտարարել էր բոլորին դեկտեմբերի 31-ի իր ամանորյա ելույթում։ Գահից հրաժարվելը տեղի է ունեցել Պետական խորհրդի նիստում, որին մասնակցել են կառավարության անդամները՝ թագուհին, թագաժառանգ Ֆրեդերիկն ու նրա որդին՝ արքայազն Քրիստիանը (ապագա Քրիստիան XI-ը)։ Դանիացիների 92%-ը Մարգարեթ II-ի թագավորումը գնահատում է՝ որպես լավ կամ շատ լավ։ Հրաժարականի որոշումն աննախադեպ է Դանիայի նորագույն պատմության մեջ։ Այդ մասին թագուհին հայտարարել է իր ամանորյա ելույթում։ 83-ամյա Մարգարեթը բացատրել է, որ 2023 թվականի փետրվարին, մեջքի վիրահատությունից հետո ինքը մտածել է՝ արդյոք ժամանակը չէ՞ «պատասխանատվությունը փոխանցելու հաջորդ սերնդին» և հասկացել է, որ հիմա ճիշտ ժամանակն է: Մարգարեթը գահից հրաժարվելուց հետո կշարունակի մնալ Նորին Մեծություն: Նա կդառնա նաև ապագա թագավորի երկրորդ տեղակալը՝ ռեգենտը և կղեկավարի երկիրը իշխող միապետի բացակայության դեպքում, եթե, օրինակ, նա այցելի մեկ այլ երկիր: Դանիայի միապետությունը Եվրոպայում ամենահինն է, որը սկիզբ է առել 10-րդ դարից: Ներկայում Դանիայում թագավորական ընտանիքի կողմից կատարվող պարտականությունները հիմնականում ծիսական բնույթ են կրում։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
