ԱՄՆ-ին կրկին «շաթդաուն» է սպառնում
![]() ԱՄՆ-ին կրկին շաթդաուն է սպառնում՝ կառավարության ֆինանսավորման մասնակի դադարեցում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Քարին Ժան Պիեռը: «Շուտով կառավարության մի մասը չի կարողանա շարունակել աշխատանքը: Իրենց գործն անելու փոխարեն հանրապետականները դեկտեմբերի կեսերին լքել են Վաշինգթոնը և չեն վերադառնա մինչև հաջորդ շաբաթ»,-ասել է նա: Ներկայացուցիչների պալատը, որտեղ հատկապես դեմ են Բայդենի բյուջետային քաղաքականությանը, աշխատանքի կվերադառնա հունվարի 9-ին: Միևնույն ժամանակ, Բայդենը կաթոլիկ Սուրբ Ծնունդից առաջ Վաշինգթոնից մեկնել է ծայրամասային նստավայր, վերադարձել է մեկ օրով, իսկ հետո մեկնել է Կարիբյան կղզի՝ Ամանորը դիմավորելու: ԱՄՆ նախագահը Սպիտակ տուն է վերադարձել հունվարի 2-ին: Հանրապետականներն ասում են, որ Բայդենը նախագահի պաշտոնում աշխատանքի մեկնարկից ի վեր իր ժամանակի ավելի քան մեկ երրորդն անցկացրել է գյուղական կամ ծովափնյա բնակավայրերում: Սպիտակ տանը նման քննադատություններին պատասխանել են, որ Բայդենը, որտեղ էլ լինի, կատարում է պետության ղեկավարի պարտականությունները: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
