Խավիեր Միլեյն արտակարգ դրություն է հայտարարել Արգենտինայի տնտեսությունում
![]() Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է մինչև 2025 թվականի վերջը տնտեսության ոլորտում արտակարգ դրություն մտցնելու մասին: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է կառավարական տեղեկագրում, հաղորդում է ТАСС-ը: Փաստաթղթում նշվում է, որ անհրաժեշտ է արտակարգ դրություն հայտարարել տնտեսական, ֆինանսական, հարկաբյուջետային, վարչական, կենսաթոշակային, սակագնային և սոցիալական, ինչպես նաև առողջապահության ոլորտներում: Հրամանագիրը պարունակում է ավելի քան 360 հոդված, որոնց մեծ մասը չեղյալ են հայտարարում գործող օրենքները կամ փոփոխություններ են կատարում դրանցում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այնուամենայնիվ, կառավարությունը պետք է այն ներկայացնի Կոնգրեսի քննարկմանը: Հրամանագիրը կարող է չեղարկվել միայն այն դեպքում, եթե խորհրդարանի երկու պալատներն այն անվավեր ճանաչեն: Պետության ղեկավարը թվարկել է 30 հիմնական բարեփոխումները, որոնք ներառում են գների կարգավորումից հրաժարվելը, միջազգային առևտրի պարզեցման համար մաքսային կանոնների փոփոխությունը, պետական ընկերությունների մասնավորեցման նախապատրաստումը և արտահանման սահմանափակումների սահմանման արգելքը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
