Հնդկաստանում բացվել է ադամանդի` աշխարհի ամենամեծ բորսան
![]() Աշխարհի ամենամեծ Surat Diamond Exchange-ը պաշտոնապես բացեց իր դռները, բացման արարողությանը ներկա էր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վարչապետի աշխատակազմին հղումով։ Գուջարաթ նահանգի արևմտյան Սուրատ քաղաքը համարվում է Հնդկաստանի ադամանդի մշակման կենտրոնը։ 2022 թվականին ավարտվեց Surat Diamond Exchange-ի նոր գրասենյակային համալիրի շինարարությունը։ Այս շենքը օգոստոսին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ գրասենյակային շենք՝ առաջ անցնելով ամերիկյան Փենթագոնից։ Աշխարհի խոշորագույն ադամանդի բորսայի կարգավիճակը նախկինում ուներ Մումբայում գտնվող Bharat Diamond Exchange-ը: Գրեթե 400 միլիոն դոլար արժողությամբ Surat Diamond Exchange համալիրի շինարարությունն սկսվել է 2015 թվականին: Այն բաղկացած է 9 հատ 15-հարկանի շենքերից, որոնք միացված են կենտրոնական շինությամբ։ Ընդհանուր մակերեսը գրեթե 660 հազար քմ է: Համալիրը պատկանում է Գուջարաթի կառավարությանը, շինարարությունն իրականացրել է հնդկական Morphogenesis ճարտարապետական բյուրոն։ Surat Diamond Exchange-ը մասնագիտացած է լինելու ներմուծման-արտահանման գործողությունների, մաքսազերծման, ադամանդի կտրման ոլորտում: Բացի այդ, այնտեղ կտեղակայվեն մանրածախ առևտրի սրահներ ոսկերչական իրերի վաճառքի շուկա, կոնֆերանսների սենյակներ և թանկարժեք ապրանքներ պահելու պահեստարաններ: ![]() |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36

