Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ.

«Պետություն ունենալով Հայրենի՞ք կորցնել». Բագրատ Սրբազան

197
Հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2023 թ., 02:18
«Պետություն ունենալով Հայրենի՞ք կորցնել». Բագրատ Սրբազան

Հատված՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզից․ «Պետություն ունենալով Հայրենի՞ք կորցնել
«Ավելի մեծ ողբերգություն ես չեմ պատկերացնում, քան պետություն ունենալով Հայրենիքդ կորցնելը։
Կորցնել Հայրենիքի մի հսկայական մաս, որտեղ քո սրբություններն են, քո կենսագրությունն է, քո բազմադարյան կյանքն է։
Իսկ այնտեղից գաղթած, տեղահանված քույրերիդ և եղբայրներիդ ընդունես՝ որպես փախստականներ կամ օտարականներ, որովհետև քեզ թելադրված է չհիշելու քո հաղթանակը, չհիշելու քո վերելքը, չհիշելու քո պատիվը, չհիշելու քո երազները, տեսիլքը, քո հավաքական սխրանքը, քո զոհաբերությունը»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում: