Սկանդալ թուրքական ֆուտբոլում. ակումբի նախագահը խաղադաշտում ծեծել է մրցավարին
![]() Թուրքիայում ֆուտբոլի ազգային առաջնության բոլոր հանդիպումները հետաձգվել են մրցավարի վրա հարձակումից հետո։ Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Անկարայում «Անկարագուչու»-«Ռիզեսփոր» (1:1) խաղի ընթացքում։ Խաղի վերջում խաղադաշտ է վազել տանտերերի՝ «Անկարագուչու»-ի նախագահ Ֆարուք Քոջան և բռունցքով հարվածել մրցավար Հալիլ Մելերի դեմքին: Երբ նա ընկել է սիզամարգին, սկսել են ոտքերով հարվածել նրան։ Քոջան և ևս երկու անձ ձերբակալվել են, որոնց մեղադրանք է առաջադրվել պետական ծառայողին վիրավորելու համար։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հարձակումն անվանել է «անմարդկային» և վստահեցրել, որ հանցագործները պատասխանատվության կենթարկվեն: «Այս հարձակումը շատ ցավալի է ու ամոթալի թուրքական ֆուտբոլի համար։ Թուրքական ֆուտբոլն արժանի չէ դրան: Բավական է»,- գրել է նա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով դատապարտել է հարձակումը և մրցավարին շուտափույթ ապաքինում մաղթել։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18

