Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

Վթարի է ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին

739
Շաբաթ, 09 դեկտեմբերի, 2023 թ., 21:54
Վթարի է ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին

Դեկտեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Արտյոմ Վանեցյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Մելիք Բադալյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից ժամեր անց Ա. Վանեցյանը, բժշկական օգնություն ստանալու նպատակով, դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Վանեցյանը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդին է։