Երևան`   -3 °C
Այսօր`   Ուրբաթ, 01 մարտի, 2024 թ.

«Նիսանովի հանձնարարությամբ Երևան է գործուղվել սադրիչների խումբ»․ Հմայակ Հովհաննիսյան

444
Շաբաթ, 09 դեկտեմբերի, 2023 թ., 16:00
«Նիսանովի հանձնարարությամբ Երևան է գործուղվել սադրիչների խումբ»․ Հմայակ Հովհաննիսյան

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հավաստի աղբյուրներից ինձ տեղեկացրել են, որ Մոսկվայում ադրբեջանական համայնքի նախագահ, ազգությամբ լեռնային հրեա և մոսկովյան մթերային շուկաների տիրակալ միլիարդատեր օլիգարխ Գոդ Սեմեոնովիչ Նիսանովի հանձնարարությամբ Երևան է գործուղվել սադրիչների խումբ, որի նպատակն է խուլիգանական հարձակումներով Երևանի փողոցային առևտրականների վրա հակառուսական տրամադրություններ և ռուսաստանցիների նկատմամբ հակակրանք հրահրել, ինչը հետո հնարավոր կլինի օգտագործել Մոսկվայում հայերի նկատմամբ, իբր, պատասխան ճնշումներ բանեցնելու և Մոսկվայից քշելու համար։
ՀՀ ԱԱԾ-ն այս օպերացիան չի կարողացել կանխել և դրանով հարվածի տակ է դրել ռուսաստանաբնակ հայության անվտանգությունը»։