Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 01 մարտի, 2024 թ.

«Սա շատ վատ վերաբերմունք է կնոջ, թեկնածուի հանդեպ». Փայլակ Ֆահրադյան

218
Չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2023 թ., 15:24
«Սա շատ վատ վերաբերմունք է կնոջ, թեկնածուի հանդեպ». Փայլակ Ֆահրադյան

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խորհրդարանը չի հարգում հանձնաժողովի անդամին։ Այսպես՝ Հայկուհի Հարությունյանը, ով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու էր, քիչ է, որ ենթարկվեց ՔՊ-ականների «հարձակմանը», ընդմիջմանն այդպես էլ տեղ չունեցավ։ Կես ժամ կինը աջ ու ձախ էր գնում, սակայն այդպես էլ նրան որևէ մեկը չդիմավորեց, տեղ չառաջարկեց նստելու։
Սա շատ վատ վերաբերմունք է կնոջ, թեկնածուի հանդեպ։ Միջանցքում հետո արդեն Գեղամ Մանուկյանն առաջարկեց սպասել իր աշխատասենյակում։
Թե ինչու Հայկուհի Հարությունյանը իշխանականների սրտով չէ, ով է նրան զանգահարել և ինչ պատասխան է ստացել, տեսանյութը կտեղադրեմ մեկնաբանությունում»:

Աղբյուրը`   Փայլակ Ֆահրադյան