Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 01 մարտի, 2024 թ.

«Եղել է զանգ՝ սովետական վարքագծով». Հայկուհի Հարությունյան

228
Չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2023 թ., 15:06
«Եղել է զանգ՝ սովետական վարքագծով». Հայկուհի Հարությունյան

Լրագրողները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է ՔՊ-ն սուր քննադատության ենթարկում իրեն, հնարավո՞ր է՝ այլ թեկնածու ունեն: «Ես ապաքաղաքական անձ եմ... Թույլ տվեք՝ չմեկնաբանել»,- արձագանքեց Հարությունյանը: Հարցին՝ իսկ ձեզ վրա ճնշումներ եղե՞լ են, ասաց. «Գործունեության սկզբում... նախկին՝ գոյություն ունեցող մշակույթի փորձով որոշակի վարքագիծ դրսևորվել է, բայց դա անմիջապես կանխվել է, և իմ շնորհակալությունն եմ հայտնել գործադիրի հետ վերջին հանդիպմանը: Թույլ տվեք չմանրամասնել: Եթե բնույթն ասեմ՝ Սովետական միության տարածված՝ զանգի ձևն է»:

Հայկուհի Հարությունյանի ճեպազրույցը