Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Թուրքիան հայտնել է, որ չի վավերացնի Շվեդիայի հայտը մինչև հաջորդ շաբաթ

1444
Հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2023 թ., 12:24
Թուրքիան հայտնել է, որ չի վավերացնի Շվեդիայի հայտը մինչև հաջորդ շաբաթ

Թուրքիան ՆԱՏՕ-ին տեղեկացրել է, որ չի վավերացնի ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի հայտը մինչև նոյեմբերի 28-29-ը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:

Աղբյուրներից մեկի խոսքով՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, հավանաբար, կվերսկսի այդ հարցի շուրջ քննարկումները հենց նոյեմբերի 28-29-ին:

Վավերացման համար օրինագիծը պետք է հաստատվի կոմիտեի կողմից, այնուհետև դրվի քվեարկության խորհրդարանում, որից հետո երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը պետք է ստորագրի այն որպես օրենք: