Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ.

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

427
Հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2023 թ., 11:24
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

ՀՀ ԱԳՆ խոսնակը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների՝ ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը: