Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ.

Տրոլեյբուսի քարշակման ժամանակ «Զիլ»-ը հետ է ընթացել՝ վրաերթի ենթարկելով վարորդներին. մեկը մահացել է

389
Չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2023 թ., 19:06
Տրոլեյբուսի քարշակման ժամանակ «Զիլ»-ը հետ է ընթացել՝ վրաերթի ենթարկելով վարորդներին. մեկը մահացել է

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի Թևոսյան և Բադալ Մուրադյան փողոցների խաչմերուկում տրոլեյբուսի քարշակման ժամանակ «Զիլ» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել երկու վարորդներին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Հիվանդանոցում տրոլեյբուսի 69-ամյա վարորդ Միշա Շահբազյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն: