Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում աշակերտների ու աշխատակիցների մի մասի ինքնազգացողությունը վատացել է

325
Չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2023 թ., 13:24
Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում աշակերտների ու աշխատակիցների մի մասի ինքնազգացողությունը վատացել է

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ներսում տարօրինակ հոտ է զգացվել, ինչի պատճառով աշակերտների և աշխատակիցների մոտ նկատվում է ինքնազգացողության վատթարացում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ՓԾ քիմիկները գազաանալիզատորային չափիչ սարքի միջոցով իրականացրել են օդի նմուշառում․ քիմիական վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: