Դիլիջանում տղամարդը պատահաբար կրակել է 46-ամյա համաքաղաքացու ուղղությամբ
![]() Նոյեմբերի 17-ի ժամը 03.36-ին Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Դիլիջան» բժշկական կենտրոնից hայտնել են, որ «գլխի, դեմքի, կրծքավանդակի ծակած-պատռած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Դիլիջան քաղաքի 46-ամյա մի բնակիչ: Ոստիկանության Դիլիջանի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 46-ամյա տղամարդը 50-ամյա համաքաղաքացու հետ նոյեմբերի 16-ի ժամը 22.00-ի սահմաններում անասուններին փնտրելու նպատակով գնացել են Դիլիջան համայնքի «Լեռնային Հայաստան» առողջարանի հարակից հանդամաս: Անտառում արտասովոր ձայն լսելու պատճառով 50-ամյա տղամարդը 20 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանի փամփշտանոցում տեղադրել է փամփուշտ, իսկ փականը փակելու ժամանակ տեղի է ունեցել կրակոց, ինչի հետևանքով մոտակայքում գտնվող 46-ամյա տղամարդը ստացել է մարմնական վնասվածքներ: 50-ամյա տղամարդը կամավոր ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին և ներկայացրել նշված որսորդական ողորկափող հրացանը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին: |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
117Երեկ, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
14818.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
11718.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
29418.12.2025, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
28418.12.2025, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13517.12.2025, 23:30
