ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հակամարտությունը կարող է հանգեցնել Եվրոպայում ինֆլյացիայի. ԱՄՀ
![]() Արժույթի միջազգային հիմնադրամը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հակամարտությունը կարող է հանգեցնել ինֆլյացիայի: Այս մասին հայտարարել է ԱՄՀ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Ալֆրեդ Քամերը: «Իսրայելի և Գազայի միջև հակամարտությունն արդեն ազդել է էներգակիրների գների վրա, ինչը կարող է հանգեցնել Եվրոպայում ինֆլյացիայի»,- նշել է նա: Euronews-ը Քամերին խնդրել է մանրամասներ ներկայացնել տնտեսական հետևանքների վերաբերյալ. «Բնական գազի գնի 10%-ով աճ ենք արձանագրել։ Առայժմ հակամարտությունը սահմանափակ ազդեցություն ունի եվրոպական տնտեսության վրա: Գների վրա հետագա ազդեցությունը կախված կլինի մերձավորարևելյան հակամարտության տևողությունից ու ինտենսիվությունից»,-ասել է Քամերը: Ներդրողները շարունակում են ուշադիր հետևել գների հետ կապված իրավիճակին: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
