Ի՞նչ է նշանակում Գազայի պատերազմը Սաուդյան Արաբիայի համար. #ForeignAffairs
![]() Իրականում, իսրայելա-սաուդյան մերձեցման մտավախությունները կարող էին լինել ՀԱՄԱՍ-ի՝ հոկտեմբերի 7-ի հարձակման հիմնական պատճառներից մեկը, գրում է Foreign Affairs-ը: «Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը բախվում է մրցակցային արտաքին և ներքին ճնշումների ԱՄՆ-ի և եվրոպական առաջնորդների կողմից: Սաուդյան Արաբիան չունի ո՛չ կարողություն, ո՛չ էլ ցանկություն՝ զորքեր տեղակայելու Գազայում կամ զանգվածաբար ֆինանսավորելու Գազայի վերակառուցումը: Սաուդյան Արաբիան կարող է հասնել իր նպատակներին՝ ամուր կապ ուենալով Մերձավոր Արևելքի և ԱՄՆ-ի հետ։ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անսպասելի հարձակումից առաջ Բայդենի վարչակազմը զգալի առաջընթաց էր գրանցել Սաուդյան Արաբիայի կողմից Իսրայելի ճանաչմանն ուղղված ջանքերում: Սաուդյան Արաբիան պահանջում էր Իսրայելի կողմից հստակ քայլեր, որպեսզի բարելավի Պաղեստինի ինքնավարության քաղաքական հեռանկարները։ Ռիադի հետ մերձեցման հասնելու համար Իսրայելը պետք է ավելին անի, քան Աբրահամյան համաձայնագրերի նախապատրաստման ժամանակ: Մուհամմեդ բեն Սալմանի ագրեսիվ միջազգային դիրքորոշումը շատ առումներով օտարել է միջազգային աջակիցներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին։ Ռիադն ընդգծել է տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը՝ խթանելու տարածաշրջանային ինտեգրումը և տնտեսական զարգացումը։ Ռիադը շահագրգռված է վերջ դնել մարտերին և առաջընթաց գրանցել իսրայելա-պաղեստինյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Հնարավոր է, որ Սաուդյան Արաբիան պատրաստ լինի ֆինանսական դեր խաղալ ՄԱԿ-ի կողմից հաստատված անցումային վարչակազմում, որը կբերի Գազայի հատվածում Պաղեստինի ինքնավարության վերադարձին»,- գրում է պարբերականը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
