Սպիտակ տունը հերքում է Նեթանյահուի՝ պաշտոնից հեռանալու շուրջ քննարկումը
![]() Չորեքշաբթի երեկոյան Սպիտակ տունը հերքել է տեղեկությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և իր օգնականները քիչ հավանական են համարում Բենյամին Նեթանյահուի՝ Իսրայելի վարչապետի պաշտոնում մնալու հանգամանքը։ «Այդ տեղեկությունները կեղծ են, քանի որ այս թեման նախագահի կողմից չի քննարկվել և ներկայումս էլ չի քննարկվում»,- ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոսթոնը։ Չորեքշաբթի օրը Politico-ում հրապարկված հոդվածում ասվում է, որ Բայդենը նախորդ ամիս իր այցի ժամանակ խոսել է այս հարցի շուրջ Նեթանյահուի հետ՝ խորհուրդ տալով նրան նկատի ունենալ բոլոր այն խնդիրները, որոնք նա կցանկանար փոխանցել իր իրավահաջորդներին։ Երրորդ ամերիկացի պաշտոնյան Politico-ին ասել է, որ Նեթանյահուի՝ իշխանության մնալը կարող է տևել միայն մի քանի ամիս կամ մինչև Գազայում Իսրայելի գործողությունների առաջին փուլի ավարտը։ Պաշտոնյան հավելել է նաև, որ տեղի ունեցածի վերաբերյալ պետք է հաշվի առնել նաև հասարակության կարծիքը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
