Փենթագոնը հայտարարել է Մերձավոր Արևելքում 900 զինվորականի տեղակայման մասին
![]() Ներկայում ԱՄՆ-ն հավելյալ զորք է տեղակայում Մերձավոր Արևելքում, ասել է Փենթագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը։ «Մոտ 900 զինվորականներ տեղակայվել են կամ գտնվում են ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում»,- ասել է նա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հազարավոր ամերիկացի ծովային հետևակայիններ իջել են Իսրայել։ Հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայելու է հրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգեր՝ THAAD համակարգերի մարտկոց, ինչպես նաև լրացուցիչ Patriot համակարգեր։ Փենթագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հաստատել է հարվածային խմբի ուղարկումը Միջերկրական ծովի արևելյան հատված, այն կգլխավորի USS Eisenhower ավիակիրը։ Ավելի վաղ Միջերկրական ծովի արևելյան շրջան է ժամանել մեկ այլ հարվածային խումբ՝ «Ջերալդ Ֆորդ» ավիակիրի գլխավորությամբ։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ տարածաշրջանում ամերիկյան ներկայության ուժեղացման նպատակն է «երրորդ կողմերին զսպել Իսրայելի շուրջ սրացումն ընդլայնելուց»։ Միաժամանակ նշվել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ կռվել Իսրայելի կողմից, և չկան ամերիկյան ուժերի մասնակցության պլաններ պատանդ պահվող ԱՄՆ քաղաքացիների ազատագրման գործողություններին։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
