Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը. #The_Economic_Times
![]() Հնդկաստանը դիտարկում է Կովկասում իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին, ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու հարցը: Անցյալ տարի զենքի առաջին խմբաքանակը հաջողությամբ մատակարարվել է։ Այս մասին գրել է The Economic Times-ը։ «Վերջերս Նյու Դելի այցելեց հայ բարձրաստիճան պաշտոնյան՝ քննարկելու այս հարցը։ Հնդկաստանը հաստատվել է՝ որպես զենքի հուսալի մատակարար, որը կարող է բավարարել Հայաստանի պահանջները։ Թեև նոր մատակարարումների մանրամասները մնում են չբացահայտված, հայաստանյան դիտորդները կարծում են, որ նոր խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք ուղղված են Պակիստանի և Թուրքիայի աջակցությամբ՝ Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը: Հնդկաստանի նախորդ խմբաքանակը Հայաստան ներառում էր Pinaka բազմափողանի հրթիռային կայաններ, հակատանկային հրթիռներ, հրթիռներ և զինամթերք: Հաղորդվում է, որ զենքը մատակարարվել է Իրանի տարածքով։ Մատակարարումները դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում»,- գրել է աղբյուրը։ Նշվում է, որ Pinaka համակարգը կարևոր է Հայաստանի համար, հատկապես՝ կապված Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ, քանի որ դրա ՛«կրակիր ու վազիր» հնարավորությունը թույլ է տալիս խուսափել հակամարտկոցի կրակից։ «Համակարգի ծախսարդյունավետությունն ու օգտագործման հեշտությունն այն դարձնում են իդեալական Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ այն նման է ռուսական արտադրության ГРАД համակարգին»,- գրել է The Economic Times-ը: Հաղորդվում է նաև, որ Հայաստան առաքված նոր զինատեսակները ներկայում փորձարկվում են հայ զինվորականների կողմից: «Ըստ Հայաստանի իշխանությունների, արդյունքները «շատ գոհացուցիչ են»»,- հայտնել է հրատարակությունը: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
