Պետդուման անժամկետ հետաձգել է հայկական վարորդական վկայականների ճանաչման հարցը
2056
Երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2023 թ., 15:12
![]() Պետդումայի պատգամավորները որոշել են անժամկետ հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ աշխատանքային գործունեություն իրականացնելիս ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը: Այս մասին հայտնել է Պետդումայի մամուլի ծառայությունը։ Կառավարության ներկայացրած օրինագիծը Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել էր 2022 թվականի հունիսին։ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է, որ օրինագծով լրացուցիչ նախապատվություններ են տրվում Հայաստանին, «չնայած հանրապետության ղեկավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ»։ «Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք տեսնում ենք, որ չկա ռուսաց լեզվի կարգավիճակ, վերջին որոշումներն ամենևին ուղղված չեն այս ոլորտում հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Վոլոդինը։ |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
