Պակիստանում հանցավոր ցանց է բացահայտվել, որը հեռացրել է մարդկանց երիկամները, երբեմն` առանց նրանց իմացության
![]() Պակիստանում ձերբակալել են 8 մարդու, այդ թվում՝ մեկ բժշկի, որոնք ապօրինի հեռացրել են մարդկանց երիկամները՝ հարուստ հաճախորդներին փոխպատվաստելու համար: Պակիստանի Փենջաբ նահանգի կառավարության ղեկավար Մոհսին Նաքվին հայտարարել է, որ երիիկամի հեռացման վիրահատությունները բժիշկ Ֆավադ Մուխթարը կատարել է տանը, ընդ որում՝ հաճախ առանց դոնոր հիվանդների համաձայնության: Նաքվիի խոսքով՝ որպես վիրահատությունների օգնական բժշկին օգնել է մասնագիտությամբ ավտոմեխանիկը։ Այսպիսով, նրանք կատարել են առնվազն 328 վիրահատություն, որի արդյունքում մահացել է առնվազն երեք դոնոր: Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածները երիկամներ են վաճառել 10 միլիոն ռուփիով (120 հազար դոլար) օտարերկրյա հիվանդների համար, իսկ երեք միլիոն ռուփիով՝ պակիստանցիների համար: Պակիստանում մարդու օրգանների առևտուրն օրենսդրորեն արգելվել է 2010 թվականին: |

«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
15400:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
19009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
20109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
18505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
45804.11.2026, 23:31
