Իսրայելական բանակը հայտարարել է, որ կավելացնի ռազմական գործողությունների թիվը Գազա քաղաքում
![]() Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը կավելացնեն մարտական գործողությունների թիվը Գազայի հատվածի հյուսիսում և համանուն քաղաքում, գրում է Times of Israel-ը։ Նրա խոսքով՝ Գազա քաղաքում ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակումներ են ծրագրում հրեական պետության վրա և զենք կուտակում։ «Այստեղ, իսկապես, կենտրոնացած է ՀԱՄԱՍ-ի գործունեությունը: Սա կլինի մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է նա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի պաշտպանության ուժերն սկսել են լայնածավալ հարձակումներ իրականացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող և Գազայի հատվածում գտնվող թիրախների վրա։ Տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին այլ մանրամասներ այս պահին չեն նշվում։ Միաժամանակ, Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն ընդգծել է, որ առաջիկայում կտեղեկացնեն այս գործողության ընթացքի մասին։ Հոկտեմբերի 13-ին ամերիկյան Fox News հեռուստաալիքը, վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչներին, հայտնել է, որ իսրայելական հետևակը և տանկերը մտել են Գազայի հատված։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ զինվորականները մի քանի տեղային արշավանքներ են իրականացրել։ |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
