Թրամփն ասել է, որ միայն ինքը կարող է պաշտպանել Իսրայելը
![]() ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ ինքը պետության ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն է, որն ունակ է պաշտպանել Իսրայելն ագրեսիայից։ Այս մասին հայտնում է The Hill-ը։ «Ես ապահովել եմ Իսրայելի անվտանգությունը, հիշեք դա։ Ես Իսրայելն ապահով պահեցի... Ուրիշ ոչ ոք դա չի անի, ոչ ոք չի կարող դա անել, և ես ճանաչում եմ բոլոր խաղացողներին»,- ասել է Թրամփը։ Նա նաև Ջո Բայդենին է մեղադրել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման համար: Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուի կարծիքով՝ «իրավիճակը միայն կվատթարանա»։ Մինչ այս Թրամփը, լրագրողների հետ զրույցում, կողմ էր արտահայտվել Բենիամին Նեթանյահուի հրաժարականին Իսրայելի վարչապետի պաշտոնից։ Հայտնի է նաև, որ Թրամփը մամուլի հետ խոսելիս շատ խիստ նախատել է Նեթանյահուին, հատկապես Մոսադի՝ Իսրայելի հետախուզական ծառայության ձախողման համար, որը չի կարողացել բացահայտել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման նախապատրաստումը։ Բացի այդ, Թրամփը հանդես է եկել Պաղեստինին տրամադրվող բոլոր օգնությունների դադարեցման օգտին։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
