Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Թրամփը նշել է Իսրայելի և Պաղեստինի միջև պատերազմի պատճառը

454
Երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2023 թ., 22:12
Թրամփը նշել է Իսրայելի և Պաղեստինի միջև պատերազմի պատճառը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելի և Պաղեստինի միջև պատերազմը հետևանք է այն բանի, որ ԱՄՆ իշխանություններն ապասառեցրին իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվները։

Մինչդեռ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Ադրիեն Ուոթսոնը հայտարարել է, որ 6 միլիարդ դոլար արժողությամբ իրանական ակտիվների ապասառեցումը (որպես ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակման գործարքի մաս) ոչ մի կերպ կապված չէ ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետ։ «Այս միջոցներից ոչ մի ցենտ չի ծախսվել և բացարձակապես կապ չունի այսօրվա սարսափելի հարձակումների հետ»,- գրել է նա X սոցիալական ցանցում: