Իսրայելցիներին խորհուրդ է տրվում շտապ հեռանալ Եգիպտոսից
![]() Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը հրեական պետության քաղաքացիներին խորհուրդ է տալիս որքան հնարավոր է շուտ լքել Եգիպտոսը և հնարավորության դեպքում չլքել Իսրայելը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միջերկրական ծովի ափին գտնվող Ալեքսանդրիա քաղաքում ոստիկանի հրաձգության հետևանքով մահացել են Իսրայելից երկու զբոսաշրջիկներ և մեկ եգիպտացի։ Հարձակվողն իր ծառայողական զենքից անկանոն կրակ է բացել Իսրայելից ժամանած զբոսաշրջիկների խմբի վրա։ Նա եղել է քաղաքի կենտրոնական մասում գտնվող Մանշեյա հրապարակի անվտանգությունն ապահովող ջոկատում։ Իսրայելցի զբոսաշրջիկների խումբը ժամանել է տարածք՝ այցելելու հնագույն սինագոգը։ Միջադեպի հետևանքով ևս մեկ եգիպտացի վիրավորվել է ու տեղափոխվել հիվանդանոց։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
