ՀԱՄԱՍ-ի զինյալները մտել են իսրայելական քաղաք
![]() Իսրայելի զինվորականներին դեռ չի հաջողվել որոշ քաղաքներից ու ավաններից դուրս մղել ՀԱՄԱՍ-ի զինյալներին, հայտնում է Al Jazeera-ն։ Հեռուստաալիքի թղթակցի փոխանցմամբ՝ տեղեկություններ են ստացվել, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները համալրում են ստացել, վերազինվել և վերաբաշխվել դեպի Մագեն կուբից՝ բանավան, որտեղ իրավիճակը նախկինում համեմատաբար հանգիստ էր: Իսրայելը նաև կոչ է արել Գազայի ալ-Դարաջ շրջանի բնակիչներին անհապաղ հեռանալ՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է հարվածներ հասցնել բնակելի տարածքներին, որտեղ թաքնվում են գրոհայինները։ BBC-ի թղթակիցը հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ը խոստացել է մի քանի ժամվա ընթացքում հրապարակել պատանդ վերցված իսրայելցի զինվորների և խաղաղ բնակիչների թիվը։ Համասը նաև հայտարարել է, որ իրենք կշարունակեն «վրեժ լուծել Իսրայելից ագրեսիայի համար»: Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է 313 մարդ, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը, որը ղեկավարում է ՀԱՄԱՍ-ը: Նրանց կեսից ավելին խաղաղ բնակիչներ են, ասել է նախարարության ներկայացուցիչը: Այս թիվը ներառում է նաև ավելի քան 20 երեխա և 6 կին, որոնցից մեկը հղի է եղել։ Իսրայելն ասում է, որ թիրախավորում է ՀԱՄԱՍ-ի հրամանատարների տները, սակայն թիրախում են նաև նրանց հարազատները, ովքեր մնում են նրանց հետ: Բացի այդ, Գազայի հատվածում զոհերի մի մասը կարող է պայմանավորված լինել պաղեստինյան հրթիռների վատ որակի պատճառով, որոնք հաճախ ընկնում ու պայթում են արձակումից անմիջապես հետո։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
