Նեթանյահուն նշել է Իսրայելի առաջին նպատակը ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում
![]() Times of Israel-ի տեղեկություններով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ պատերազմում Իսրայելի պաշտպանության բանակի առաջին նպատակը հարձակման ենթարկված տարածքները մաքրելն է։ Նա ընդգծել է հարձակումների ենթարկված համայնքներում անվտանգությունն ու հանգստությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Բանակի երկրորդ նպատակը, ըստ վարչապետի, ստիպելն է, որ հակառակորդը թանկ գին վճարի: Երրորդ նպատակն է՝ ուժեղացնել ճակատները, որպեսզի ոչ ոք չմիանա հակամարտությանը։ Վարչապետը նաև կոչ է արել Իսրայելի բոլոր քաղաքացիներին միավորվել՝ հասնելու բարձրագույն նպատակին՝ հաղթանակ այս պատերազմում։ Մարտերն սկսվել են հոկտեմբերի 7-ի առավոտյան։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Al-Aqsa Storm ռազմական գործողության մեկնարկի մասին՝ մեղադրելով Իսրայելին Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթ բազմակի ներխուժելու համար։ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մուհամմեդ ալ-Դեյֆի խոսքով՝ Իսրայելի գործողությունների պատճառով հարյուրավոր պաղեստինցիներ են զոհվել կամ վիրավորվել։ Խմբավորումը հայտարարել է նաև Իսրայելի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ զինվորականների գերեվարման մասին։ Նեթանյահուն նշել է, որ երկիրը գտնվում է ոչ միայն «ռազմական գործողության ձևաչափում», այլև պատերազմական վիճակում։ Նա խոստացել է, որ Իսրայելը կստիպի թշնամուն վճարել «աննախադեպ գին»։ Ի պատասխան պաղեստինյան ներխուժման՝ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին, իսկ երկրի պաշտպանության նախարարությունն սկսել է պահեստազորայինների մոբիլիզացումը։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածից ավելի քան 2,2 հազար հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։ Մարտեր են ընթանում նաև յոթ սահմանային կետերում։ |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
