Ադրբեջանը գործնականում սկսել է դեպի Նախիջևան տանող միջանցքի ստեղծումը` Իրանի տարածքով. #Interfax
![]() Ադրբեջանը գործնականում սկսել է Իրանով դեպի Նախիջևան միջանցքի ստեղծումը, հոկտեմբերի 6-ին Զանգիլանի շրջանի (բռնազավթված Կովսականի շրջան) Աղբանդ գյուղի տարածքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի միջև ճանապարհային կամրջի և սահմանային-մաքսային ենթակառուցվածքի հիմնարկեքը, գրում է Interfax-ը։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը, ստեղծված օբյեկտները կծառայեն երկրների տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների ավելացմանը և կհեշտացնեն մուտքն ու ելքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Արարողությանը մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։ Շինարարությունն սկսվել է «Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու վերաբերյալ»: Մուստաֆաևի խոսքով՝ Նախիջևանի հետ կապը կհաստատվի Իրանի տարածքով՝ կամուրջներով, որոնք կկառուցվեն Զանգիլանի շրջանի Աղբանդ գյուղի մոտ և Նախիջևանի տարածքում։ Նախապատրաստվել է կամրջի նախագիծը, բացի այդ, աշխատանքներ են տարվել Արազ գետի ափամերձ հատվածի վերականգնման ուղղությամբ, և գետը վերադարձել է հունը, հավելել է փոխվարչապետը։ Բացի մայրուղուց, այս հատվածում նախատեսվում է կառուցել երկաթուղային կամուրջ։ Բոլոր աշխատանքները կավարտվեն մեկ տարվա ընթացքում, ընդգծել է նա։ Սպասվում է, որ երբ միջանցքը կառուցվի, պետական սահմանի անցակետով ամեն օր կանցնի 1,1 հազար մեքենա, 30 ավտոբուս և 15 հազար մարդ։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
