Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2026 թ.

Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը չի քննարկվում. #TASS

1048
Ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2023 թ., 21:36
Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը չի քննարկվում. #TASS

Տեղեկությունը, թե ՌԴ ՊՆ պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման հարցը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։

«Մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունն այն մասին, թե ՌԴ ՊՆ պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի դուրսբերման հարցը, չի համապատասխանում իրականությանը։ Խոսքը խաղաղապահների ընթացիկ գործունեության վերաբերյալ պլանավորված շփումների մասին է»,- ասել է գործակալության զրուցակիցը: